Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Գրիգոր Մկրտչյանի ներկայացուցիչ Լիլիթ Սանթոյանի 19.07.2025 թվականի ՃՀԱ/235/25499-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Գրիգոր Մկրտչյանին, Կարինե Օհանյանին, Անահիտ Ղազարյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Խանջյան փողոց 2 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0033-0002 կադաստրային ծածկագրով հողամասում քարե պարսպի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Գրիգոր Մկրտչյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: