Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 102-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 07-ի N 140-Ա որոշումը, հաշվի առնելով Արտաշատ համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 04-ի թիվ Ե-1118 գրությունը և Մհեր Գևորգյանի 2024 թվականի ապրիլի 01-ի դիմումը`որոշում եմ․
1․ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 24/1 հասցեում գտնվող 14 քառակուսի մետր մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման՝ 2008 թվականի մայիսի 29-ին կնքված պայմանագրի 5․1 կետում նշված տարեկան վարձավճարը՝ 800 /ութ հարյուր/ ՀՀ դրամ, փոփոխել՝ տարեկան վարձավճարը սահմանելով 95 700 /իննսունհինգ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ (տվյալ հողամասի կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով)։
2․ Պայմանագրում նշված մյուս կետերը մնում են անփոփոխ։
3․ Համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին՝ որոշման 1-ին կետի կատարումն ապահովելու նպատակով՝ նոտարական գրասենյակում կնքել Պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (Համաձայնագիր)։
4․ Համաձայնագրից ծագող իրավունքներն ու պարտականությունները ենթակա են պետական գրանցման։
5․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։