Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով նունե Խաչատուրյանի ներկայացուցիչ Գագիկ Եղիազարյանի 28.10.2025 թվականի թիվ ՇԹԴ/243/23005-25 դիմումը, որոշում եմ․
1.Նունե Խաչատուրյանին տրամադրել Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-045-0106-0194 կադաստրային ծածկագրով հողամասում՝ այգետնակի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2.Նունե Խաչատուրյանը Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: