Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Դ․ Սուքիասյանի 12.05.2025 թվականի թիվ ՔԹԴ/235/94-25 դիմումը՝ որոշում եմ․
1.Դավիթ Սուքիասյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ա․ Խաչատրյան փողոց 116/1 հասցեում գտնվող՝ 03-001-0039-0062 կադաստրային ծածկագրով հողամասում՝ ըստ սեփականության վկայականի՝ թիվ 1 շինության ամբողջությամբ քանդման թույլտվություն (քանդման թույլտվությունը կցվում է):
2.Դավիթ Սուքիասյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151241 հաշվեհամարին վճարել է 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ քանդման թույլտվության տրամադրման համար:
3.Դավիթ Սուքիասյանը քանդման աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: