Այսօր: Երկուշաբթի, 23 Հունիսի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 361
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 126-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆԺԵԼԱ ԳՈՒԼԳՈՒԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՈՐՈՇ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Արխիվային գործի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է․

1․ 2001 թվականից մինչև 2022 թվականը ներառյալ ժամանակահատվածում առաջացած, Արտաշատ համայնքի սեփականություն համարվող սույն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ ենթակետերով նշված արխիվային փաստաթղթերի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցել պետական սեփականության։
1) Արտաշատ համայնքի Շահումյան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ հանդիսացող Շահումյանի համայնքապետարանի 2002-2022թթ․ արխիվային փաստաթղթեր․
2) Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ հանդիսացող Վերին Արտաշատի համայնքապետարանի 2001-2015թթ․ աճուրդային փաստաթղթեր, 2009-2022թթ․ աշխատակազմի քարտուղարի հրամանների գրանցամատյան, 2013-2017թթ․ համայնքի ղեկավարի կարգադրությունների գրանցամատյան, 2016-2022թթ․ արխիվային փաստաթղթեր։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.11 Կբ) Հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner