Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N1 հավելվածի 2-րդ մասի պահանջները, հաշվի առնելով քաղաքացի Արմեն Ավագյանի դիմումը (Ք-5284, 22.04.2025թ.), ՀՀ Արարատի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի 14.05.2025թ. թիվ 2/1 արձանագրությունը՝ որոշում եմ.
1. Արտաշատ համայնքի Բուրաստան գյուղում գտնվող, Արմեն Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող, 03-027-0209-0002 կադաստրային ծածկագրով 0,1 հա հողամասը բարձրարժեք՝ բազմամյա տնկարկ (խաղող) հողատեսքից փոխադրել ավելի ցածրարժեք՝ վարելահող հողատեսքի՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։