Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Լիլիթ Սանթոյանի 02.10.2025 թվականի ՃՀԱ/236/33182-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Արամ Մանուկյանին տրամադրել Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-009-0209-0010 կադաստրային ծածկագրով հողամասի գործառնական նշանակության փոփոխություն` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, անասնաշենքի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Արամ Մանուկյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: