Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 42-րդ կետերով, հիմք ընդունելով Վ.Արտաշատ գյուղի վարչական ղեկավար Աշոտ Ղազարյանի՝ 16 մայիսի 2025 թվականի թիվ Ա-6309 գրությունը և հաշվի առնելով Արտաշատ համայնքի Վ.Արտաշատ գյուղի Ա.Գալստյան փողոցի թիվ 33 տան բնակիչ Հենրիկ Անուշավանի Ավետիսյանի՝ 06 մայիսի 2025 թվականի Ք-5858 դիմումը՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է. 1. Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի 10.07.01.54 գործառնական դասակարգման (սոցիալապես անապահով անձանց աջակցություն) 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ դրամական օգնություն հատկացնել Հենրիկ Անուշավանի Ավետիսյանին՝ հրդեհից այրված տարածքները վերանորոգելու համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|