Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Դիլբար Նահապետյանի ներկայացուցիչ Միշա Արշակյանի 20.09.2025 թվականի ՃՀԱ/238/32049-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Դիլբար Նահապետյանին տրամադրել Արտաշատ համայնքի Այգեստան գյուղի Կոմիտասի փողոց 45 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-011-0018-0031 կադաստրային ծածկագրով հողամասում օժանդակ շինությունների կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Դիլբար Նահապետյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: