Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Ա․ Նուրիջանյանին լիազորված անձ 14/03/2024 թվականի Ք-4062 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղում գտնվող, Աշոտ Նիկոլայի Նուրիջանյանին սեփականության իրավունքով պատկանող 03-097-0552-0032 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 40,14209հա մակերեսով հողամասից /որից 37,07649հա արոտավայր և 3,0656հա այլ հողատեսք/ նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ գինու և կոնյակի գործարան կառուցելու նպատակով։
2․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |