Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 333
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1137-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մարտի 2025 թվականի N 1137-Ա

«ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ԳՅՈՒՂԻ ԴԱՎԻԹ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՍԱՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 20-ի N 36-Ն որոշման պահանջները և կազմակերպության տնօրենի պարտականություններ կատարող Ա․ Բագոյանի 07.03.2025 թվականի Պ–3139 գրությունը՝ որոշում եմ․

1.«Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Դավիթ Ռաֆայելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի ծառայություններից օգտվող մի շարք սաների նկատմամբ կիրառել տեղական վճարների գծով նվազեցման արտոնություն՝ համաձայն հավելվածի։

2. Հանձնարարել կազմակերպության տնօրենի պարտականություններ կատարողին՝ ապահովել կիրառված արտոնության կատարումը և արտոնությունից օգտվողի կարգավիճակի փոփոխման դեպքում եռօրյա ժամկետում ներկայացնել տեղեկատվություն Արտաշատի համայնքապետարան։ 

3. Որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ին և գործում է մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner