Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» օրենքի 11-րդ հոդվածով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 224-Ն որոշումը, հաշվի առնելով «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի լիազորած անձ Գոռ Չիլոյանի 19.12.2024 թվականի թիվ Տ-17904 դիմումը՝ որոշում եմ.
1․ Թույլատրել «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը 2024 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 19/10 հասցեում գործող օբյեկտի ճակատային մասում տեղադրել 1,31քմ մակերեսով արտաքին գովազդ:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: