Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Արխիվային գործի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է․ 1․ 1996 թվականից մինչև 2022 թվականը ներառյալ ժամանակահատվածում առաջացած, Արտաշատ համայնքի սեփականություն համարվող սույն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նշված արխիվային փաստաթղթերի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցել պետական սեփականության։
1) Արտաշատ համայնքի Այգեպատ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Այգեպատի համայնքապետարանի 1997-2022թթ․ արխիվային փաստաթղթեր․
2) Արտաշատ համայնքի Ոստան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Ոստանի համայնքապետարանի 1996-2022թթ. արխիվային փաստաթղթեր․
3) Արտաշատ համայնքի Վարդաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Վարդաշենի համայնքապետարանի 1997-2022թթ. արխիվային փաստաթղթեր․
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |