Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Սամվել Հովհաննիսյանի 22.11.2024 թվականի թիվ ՇԹԴ/252/2768-24 դիմումը, որոշում եմ․
1.Սամվել Հովհաննիսյանին տրամադրել Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի Գ. Նժդեհի փողոց թիվ 14 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-061-0040-0023 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան, ավտոտնակի և քարե պարսպի կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է, լրամշակում/:
2.Սամվել Հովհաննիսյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: