Ղեկավարվելով Հայաստանի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածով, Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Նորաշեն գյուղի, Տերյան փողոց 3 հասցեում գտնվող 0,48227հա մակերեսով 03-069-0040-0019 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը և 1050,88քմ մակերեսով մանկապարտեզը, 32,78քմ /32,78խ․մ/ և 34,85քմ / 80,16խ․մ․/ մակերեսներով պարիսպները անհատույց, անորոշ ժամկետով, օգտագործման իրավունքով տրամադրել «ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի «Արևիկ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նախադպրոցական կրթական ծրագիր և (կամ) նախադպրոցական ծառայություններ իրականացնելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարականը հաջորդող օրվանից: |