Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 15.09.2025 թվականի թիվ ՃՀԱ/235/31464-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրել Տ-2-43,/Տ-2-42/ (Քաղցրաշեն)-Նորաշեն (Տ-2-32) տեղական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 3+200 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: