Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Հրայր Ղարախանյանի 04.03.2025 թվականի թիվ Տ-2934 հայտը՝ որոշում եմ․
1․Անհատ ձեռնարկատեր Հրայր Ղարախանյանին տալ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ա․Խաչատրյան փողոցի թիվ 108/1 հասցեում գործող 48 քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։