Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 40-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն, 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշումները, «Զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմաններն ուսումնասիրող հանձնաժողովի» նիստի եզրակացությունը և Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Սերոբ Վաղարշակի Վարդանյանի այրու՝ Տաթևիկ Գեորգիի Աբրահամյանի դիմումը (դիմում թիվ Ք-5015, 15.04.2025 թվական, և դիմում՝ Ք-5766, 05/05/2025 թվական)՝ որոշում եմ.
1.Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Սերոբ Վաղարշակի Վարդանյանի ընտանիքին հաշվառել որպես բնակարանի կարիքավոր (անօթևան) և ընդգրկել բնակարանի կարիքավորների հերթացուցակում:
2. Հանձնարարել բնակարանային հարցերի հանձնաժողովին կազմել բնակարանային գործ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դիմումատուին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: