Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Շավարշ Սաֆարյանի 13.10.2025 թվականի թիվ Տ-13429 հայտը՝ որոշում եմ․
1․Անհատ ձեռնարկատեր Շավարշ Սաֆարյանին տալ 2025 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Կասյան փողոցի թիվ 47 հասցեում գործող 45 քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։