Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ, 59–րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով, որ Արտաշատ համայնքի Կանաչուտ գյուղի Վ․Տերյան փողոց 16 բնակելի տուն հասցեում 03-051-0017-0008 կադաստրային ծածկագրով հողամասի (այսուհետ՝ Անշարժ գույք) տեղագրական հանույթների ճշգրտման փաստաթղթերի և Կանաչուտ գյուղի գլխավոր հատակագծում հողամասի ուրվագծված հարաչափերի, գրաֆիկական և չափային համեմատությամբ հողամասի մակերեսը կազմում է 0․15440 հա, հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում՝ որոշում եմ․
1․Անշարժ գույքի սահմանները ճշտել՝ համաձայն հողամասի հատակագծի։
2․Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը վերապահել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Ա․ Ավետիսյանին։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հասցեատիրոջը պատշաճ իրազեկելու պահից։