Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Հովհաննես Այվազյանի ներկայացուցիչ Գագիկ Եղիազարյանի 21.05.2025 թվականի ՃՀԱ/228/18485-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Հովհաննես Այվազյանին տրամադրել Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի Պուշկինի փողոց 18 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-038-0038-0020 կադաստրային ծածկագրով հողամասում նկուղային մասով բնակելի տան և կոյուղահորի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է, նախագծի փոփոխություն)։
2.Հովհաննես Այվազյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: