Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Հայկուհի Հովհաննիսյանի 16.05.2025 թվականի թիվ Տ-6319 դիմումը՝ որոշում եմ.
1․ Անհատ ձեռնարկատեր Հայկուհի Հովհաննիսյանին տալ 2025 թվականի ընթացքում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ս․Հակոբյան փողոցի թիվ 129ա հասցեում գործող 25 քմ մակերեսով օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։