Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 265469 (ծածկագիր՝ 03052P9ZVC5J), Վ․Մանջիկյանի 29/10/2025 թվականի Ք-14294 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Այգեպատ գյուղում գտնվող (վկայական՝ 0293817) անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Այգեպատ, Հ. Այվազովսկու փողոց, 24 հողամաս։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Վ․Մանջիկյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։