Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Գագիկ Շախպարյանի 04.11.2024 թվականի թիվ ՇԹԴ/221/2126-24 դիմումը, որոշում եմ․
1.Գագիկ Շախպարյանին, Սուսաննա Սիմոնյանին, Վահե Շախպարյանին, Նաիրա Շախպարյանին տրամադրել Արտաշատ համայնքի Բարձրաշեն գյուղի Մ. Մաշտոցի փողոց թիվ 45 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 03-023-0032-0002 կադաստրային ծածկագրով հողամասում ավտոտնակի կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
2.Գագիկ Շախպարյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: