Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 71-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԵՐԻ ՄԵԼԻՔՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի և Արտաշատի համանքապետարանի միջև 2025 թվականի ապրիլի 7-ին կնքված կապիտալ սուբվենցիայի տրամադրման թիվ 1 պայմանագիրը` Արտաշատ համայնքի ավագանին որոշում է․

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած հետևյալ փոփոխությունները.

1) 38.01.00 գործառական դասակարգման / պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ /900415151373 գանձապետական ծախսային հաշիվն ավելացնել 237 798 700 / երկու հարյուր երեսունյոթ միլիոն յոթ հարյուր իննսունութ հազար յոթ հարյուր / ՀՀ դրամով.  

2) 11.01.02.51 գործառական դասակարգման / վարչական բյուջեի պահուստային ֆոնդ/ 4891 հոդվածը պակասեցնել 10 500 000/տասը միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամով.

3) 08.02.05.52 գործառական դասակարգման / թատերական ներկայացումներ/ 4637 հոդվածն ավելացնել  500 000/ հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամով.

4) 04.05.01.59 գործառական դասակարգման /փողոցների պահպանում և շահագործում / 4251 հոդվածն ավելացնել 10 000 000/տասը միլիոն/ ՀՀ դրամով.

5)06.06.01.54 գործառական դասակարգման/բազմաբնակարան բնակելի շենքերի բարեկարգման այլ աշխատանքներ/ 5241 հոդվածը պակասեցնել 90 000 000/ իննսուն   միլիոն / ՀՀ դրամով.

6) 08.01.01.52 գործառական դասակարգման / հանգստի գոտիների և զբոսայգիների կառուցում/ 5112 հոդվածն ավելացնել 42 000 000/ քառասուներկու  միլիոն / ՀՀ դրամով.

7)05.06.01.55 գործառական դասակարգման /թափառող կենդանիների վնասազերծում  / 4239 հոդվածը պակասեցնել 10 000 000/ տասը միլիոն /ՀՀ դրամով.

8)09.06.01.51գործառական դասակարգման / նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգում/ 4269 հոդվածն ավելացնել 10 000 000/տասը միլիոն /ՀՀ դրամով.

9)09.06.01.51 գործառական դասակարգման /նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգում/ 5112 հոդվածն ավելացնել 285 798 700 / երկու հարյուր ութսունհինգ  միլիոն յոթ հարյուր իննսունութ հազար յոթ հարյուր / ՀՀ դրամով:

 2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 392-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ  և 4-րդ հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵՐԻ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(452.50 Կբ) Հավելված 1-4
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner