Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը, ուսումնասիրելով Վ. Պետրոսյանի 07.03.2025 թվականի թիվ ԱՇԹԴ/242/1181-25 դիմումը՝ որոշում եմ․
1.Տրամադրել կառուցապատողներ՝ Վարդան Պետրոսյանի և Նժդեհ Պետրոսյանի կողմից Արտաշատ համայնքի Հնաբերդ գյուղի Պ. Սևակի փողոց թիվ 10 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 03-053-0016-0001 կադաստրային ծածկագրով հողամասում մեկ հարկանի բնակելի տան կառուցման շահագործման թույլտվությունը /շահագործման թույլտվությունը կցվում է/:
2.Վարդան Պետրոսյանն Արտաշատի համայնքապետարանի 900415164244 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվության համար և 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ 900415151167 հաշվեհամարին շինության կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: