Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Հովիկ Բոյախչյանի 21.08.2024 թվականի թիվ ՇԹԴ/229/136-24 դիմումը, որոշում եմ․
1.Հովիկ Բոյախչյանին, Գյուլնարա Գրիգորյանին և Մուշեղ Բոյախչյանին տրամադրել Արտաշատ համայնքի Դվին գյուղի Շ. Ազնավուրի փողոց 5 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 03-040-0051-0004 կադաստրային ծածկագրով հողամասում օժանդակ շինության և քարե պարսպի /կոյուղահորի/ կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է, նախագծի փոփոխություն/:
2.Հովիկ Բոյախչյանը, Գյուլնարա Գրիգորյանը և Մուշեղ Բոյախչյանը Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել են 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: