Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 2008 թվականի հունիսի 10-ի օրենքով և ընդառաջելով Ա․ Թորոսյանի 13/02/2025 թվականի թիվ Ք-1915 դիմումը, հաշվի առնելով, որ անշարժ գույքի նկատմամբ առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրման ընթացքում հայտնաբերվել է, որ Ասյա Աբկարի Հովակիմյանը և Արփիկ Շմավոնի Թորոսյանը Արտաշատ համայնքի Ոստան գյուղում հատկացված 0,1հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փոխարեն օգտագործում են 0,1021հա մակերեսով հողամաս և հաշվի առնելով, որ չեն պահպանվել այդ հողամասում կառուցված շինությունների նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու վերաբերյալ փաստաթղթերը, որոշում եմ․
- Արտաշատ համայնքի Ոստան գյուղում գտնվող Ասյա Աբկարի Հովակիմյանին /ծնված 22/05/1944 թվականին/ և Արփիկ Շմավոնի Թորոսյանին /ծնված 07/03/1962 թվականին/ հատկացված 0,1հա մակերեսով 03-077-0009-0013 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից ավել օգտագործվող 0,0021հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել վերը նշված անձանց ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:
- 0,1021հա մակերեսով հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործումը, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:
- Արտաշատ համայնքի Ոստան գյուղում գտնվող 03-077-0009-0013 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,1021հա մակերեսով հողամասում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ըստ հատակագծի՝ թիվ 1 և թիվ 2 շինությունների նկատմամբ /կառուցված՝ 1965 և 1999 թվականներին/ նշված օրենքի ուժով ճանաչել Ասյա Աբկարի Հովակիմյանի /ծնված 22/05/1944 թվականին/ և Արփիկ Շմավոնի Թորոսյանի /ծնված 07/03/1962 թվականին/ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը։
- Նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, չեն հակասում քաղաքաշինական նորմերին:
- Արտաշատ համայնքի Ոստան գյուղում գտնվող 03-077-0009-0013 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին և շինություններին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Ոստան, Պ․ Սևակի փողոց, 57/1 բնակելի տուն։
- Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Ա․ Թորոսյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
- Որոշման կատարման պատասխանատու համարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի պարտականությունները կատարող՝ Խ․ Հովակիմյանին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|