Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված VII-րդ գլխի պահանջները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 175389 /ծածկագիր՝ 03999VSKPCG6/ և Ս․Ավագյանի 07/02/2025 թվականի Ք-1650 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղում գտնվող, Սուրեն Ավագյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 03-045-0023-0066 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Լանջազատ, Զորավար Անդրանիկի փողոց, 33/1 հողամաս։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Ս․Ավագյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։