Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Արայիկ Ֆահրադյանի ներկայացուցիչ՝ Գագիկ Եղիազարյանի 11.04.2025 թվականի թիվ ՇԹԴ/235/5869-25 դիմումը, որոշում եմ․
1.Արայիկ Ֆահրադյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Գ․ Չաուշի փողոց 23-25 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0213-0015 կադաստրային ծածկագրով հողամասում՝ բնակելի տան վերակառուցման և օժանդակ շինությունների կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է, նախագծի փոփոխություն):
2.Արայիկ Ֆահրադյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: