Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Գառնիկ Հակոբյանի 02.09.2024 թվականի թիվ ՇԹԴ/233/255-24 դիմումը, որոշում եմ․
1.Գառնիկ Հակոբյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արևշատ գյուղի Մուրացանի փողոց 9/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-021-0004-0012 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան և օժանդակ շինության կառուցման /կոյուղահորի կառուցում/ շինարարության թույլտվություն/շինարարության թույլտվությունը կցվում է, նախագծի փոփոխություն/:
2.Գառնիկ Հակոբյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել են 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: