Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի կողմից 19.09.2025 թվակնին կազմված արձանագրությունը և զեկուցագիրը՝ պարզվել է․
1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Գարիկ Վարդանի Գրիգորյանը /հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, գ․Աբովյան, Նոր կյանք փող․, տուն 9/ Արտաշատ համայնքի Նշավան գյուղում գտնվող 03-065-0105-0006 կադաստրային ծածկագրով գույքի գտնվելու հասցեում թույլ է տրվել արարք, որը բնորոշվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43․1-ին հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներով, ինչի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի աշխատակիցների կողմից 19․09․2025 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրության և ներկայացված զեկուցագրի հիման վրա 2025 թվականի սեպտեմբերի 19-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43․1-ին հոդվածի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ։ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 07․10․2025 թվականին, ժամը՝ 11։00-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով՝ Գարիկ Գրիգորյանը պատշաճ ծանուցվել է փոստային առաքումով։ Նշանակված լսման մասնակից Գարիկ Գրիգորյանը հայտնց, որ ընդունում է իր կողմից կատարված իրավախախտումը և արձանագրեց, որ իրավախախտման հետևանքները իր կողմից վերացվել են։ Գ․Գրիգորյանի կողմից վարչական վարույթի շրջանակներում այլ միջնորդություններ և դիմումներ չեն ներկայացվել։
2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Գարիկ Վարդանի Գրիգորյանի կողմից Արտաշատ համայնքի Նշավան գյուղում գտնվող 03-065-0105-0006 կադաստրային ծածկագրով գույքի գտնվելու հասցեում թույլ է տվել արարք, որը հակասում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43․1-ին հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետին, համաձայն որի՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբի հավաքման կենտրոններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս՝ 9) մեկից ավելի խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը՝ առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով.
Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի կողմից 19․09․2025 թվականին կատարված ուսումնասիրությունների արդյունքում, պարզվել է, որ Արտաշատ համայնքի Աբովյան գյուղի բնակիչ Գարիկ Գրիգորյանի կողմից չթույլատրված վայրում թափվել է 1 խորանարդ մետրից ավել շինարարական աղբ։
Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի համաձայն՝
1.Համայնքի ղեկավարը վերահսկողություն է իրականացնում`
1) հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ.
2) հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ.
3) հողօգտագործման սահմանների և սահմանանիշերի պահպանման նկատմամբ.
4) հողերի պահպանմանն ուղղված միջոցառումների նկատմամբ.
5) հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահպանման և օգտագործման նկատմամբ:
2. Համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
3․ Եզրափակիչ մաս․
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 43․1-ին հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետով և 32-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ․
1. Գարիկ Վարդանի Գրիգորյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ 80․000 (ութսուն հազար) ՀՀ դրամի չափով։
2․ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ Արտաշատ համայնքի տեղական գանձապետարանի՝ վարչական իրավախախտումների, տուգանքների, պատժամիջոցների համար նախատեսված N 900415151472 հաշվեհամարին։
3․Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով վարչական դատարան։ Նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այդ ժամկետը կարող է վերականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է որոշումը։
4․Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդվածի դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված)՝ որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը։