Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի 29 դեկտեմբերի N 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի 22 դեկտեմբերի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 2025 թվականի հունվարի 31-ի թիվ 2/փ-48 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2025 թվականի փետրվարի 06-ի թիվ 01//00832-2025 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Հաստատել՝ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում գտնվող, քաղաքացիների սեփականություն հանդիսացող 03-001-0156-0075 կադաստրային ծածկագրով 0,05896 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ դասելով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասի։
2.Նշված փոփոխությունն արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գոտևորման նախագծում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |