Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Սվետլանա Մկրտչյանի ներկայացուցիչ Միշա Արշակյանի 20.09.2025 թվականի ՃՀԱ/239/32051-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Սվետլանա Մկրտչյանին տրամադրել Արտաշատ համայնքի Ոստան գյուղի Երևանյան փողոց 117/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-077-0003-0225 կադաստրային ծածկագրով հողամասում մեկհարկանի բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Սվետլանա Մկրտչյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: