Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 04-ի «Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 342-Լ որոշման 12-րդ հավելվածում 1022-րդ տողի ավելացմամբ կատարված փոփոխությունը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի «Կանանց առաջնորդության դպրոց»-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մեկ Projector Wanbo T2/Free with light blub/Տեսացրիչ Wanbo T2/Free լուսային լամպով տեսացրիչը ՀՀ Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանին փոխանցմամբ պայմանավորված:
2 .Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|