Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Ռազմիկ Բալյանի 16.10.2025 թվականի թիվ Տ-13683 հայտը՝ որոշում եմ․
1․Անհատ ձեռնարկատեր Ռազմիկ Բալյանին տալ 2025 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Խանջյան փողոցի թիվ 15բ հասցեում գործող 32 քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։