Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 623
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 185-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԽՈՐԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՀՈԻՄՅԱՆ ԳՅՈՒՂԻ ԵՐԵՎԱՆ-ԵՐԱՍԽ ՄԱՅՐՈՒՂԻ 29-30 ԿՄ 14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի 02/09/2025թ․ Ե-186 գրությամբ ներկայացված  գնահատման հաշվետվությունը՝ համայնքի ավագանին որոշում է․

1.Աճուրդային եղանակով օտարել ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Երևան-Երասխ մայրուղի 29-30 կմ, 14 հասցեում գտնվող հողամասը՝

լոտ 1- ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Երևան-Երասխ մայրուղի 29-30 կմ, 14  հասցեում գտնվող՝ 03-074-0233-0013 կադաստրային ծածկագրով, 0․2524 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս:

2․Հողամասի օտարման մեկնարկային գին սահմանել՝ 74 572 000 /յոթանասունչորս միլիոն հինգ հարյուր յոթանասուներկու հազար/ ՀՀ դրամ:

3․Առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր աճուրդներ՝ յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 15 տոկոսի չափով, բայց ոչ պակաս քան գույքի գնահատված շուկայական արժեքի  50 տոկոսը։ Գույքի կադաստրային արժեքը գնահատված արժեքի 50 տոկոսից բարձրանալու դեպքում՝ պետք է լինի ոչ պակաս, քան գույքի կադաստրային արժեքի 100 տոկոսը։

4․ Սահմանել, որ հողամասի աճուրդի մասնակից չլինելու հիմքով չկայանալու դեպքում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածի ուժով ենթակա են կիրառման «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի դրույթները։

5.Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:

6.Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(19.17 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner