Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Միխաել Ասլանյանի ներկայացուցիչ Գագիկ Եղիազարյանի 04.06.2025 թվականի ՃՀԱ/220/20076-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Միխաել Ասլանյանին տրամադրել Արտաշատ համայնքի Բերքանուշ գյուղի Գ․ Համբարձումյան փողոց 18 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-025-0009-0002 կադաստրային ծածկագրով հողամասում քարե պարսպի և մետաղական ցանկապատի առուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Միխաել Ասլանյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: