Այսօր: Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 4100-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 2025 թվականի N 4100-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԽՉՅԱՆ ԳՅՈՒՂԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ՓՈՂՈՑ 20 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածով, Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 32-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1855-Ն և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի Երկաթուղայինների փողոց 20 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի գլխավոր հատակագիծ չի թողարկվել, կատարվել է տարածքի տեղազննում և տեղագրական հանույթի ճշգրտում, որի արդյունքում պարզվել է, որ Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի Երկաթուղայինների փողոց 20 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի հողամասի փաստացի մակերեսը կազմում է 273քմ՝ որոշում եմ․

1․ Սահմանել, որ Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի Երկաթուղայինների փողոց 20 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի հողամասի փաստացի մակերեսը կազմում է 273քմ։
2․Համաձայն Արարատի մարզի Մխչյան գյուղի ավագանու 2021 թվականի մարտի 01-ի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ 4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Մխչյան համայնքի գլխավոր հատակագծի նախագիծը (գոտիավորման նախագիծը) հաստատելու մասին N 11 որոշման ԷԲ-1 տողի  Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի Երկաթուղայինների փողոց 20 հասցեում գտնվող 0,0273 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման։

3․Հողամասի սահմանները որոշվում են Արտաշատ համայնքի ղեկավարի կողմից հաստատված նոր նմուշի հատակագծով։

4․Վերոնշյալ շենքի և շենքի ծավալից դուրս  բոլոր բնակարաններին կամ ոչ բնակելի տարածքներին կից ինքնակամ իրականացված կառույցների հողամասերը, որոնք համապատասխանում են ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1)-ին, 2)-րդ և 3)-րդ ենթակետերի պահանջներին և ընդգրկված չեն նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, անհատույց բաժնային սեփականության իրավունքով փոխանցել շենքի բոլոր բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:

5․Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

6․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner