Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 22-ի՝ «Անշարժ գույքից հատված առանձնացնելու և առանձնացված հատվածներին հասցեներ տրամադրելու մասին» N 4790-Ա որոշման 1-ին կետի՝ «Ս․Սպանդարյան փողոց, 2/3 շինություն» բառերը և թվերը փոխարինել «Ն. Ստեփանյան փողոց, 2/3 շինություն» բառերով և թվերով։
2․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։