Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Արսեն Ամիրյանի ներկայացուցիչ՝ Արտյոմ Միքաելյանի 15.04.2025 թվականի թիվ ՇԹԴ/226/6083-25 դիմումը, որոշում եմ․
1.Արտյոմ Միքաելյանին տրամադրել Արտաշատ համայնքի Դալար գյուղի Զորավար Անդրանիկի փողոց 20/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-032-0003-0021 կադաստրային ծածկագրով հողամասում՝ բնակելի տան և քարե պարսպի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2.Արտյոմ Միքաելյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: