Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Հ. Մարգարյանի 06.09.2024 թվականի թիվ Ք-12456 դիմումը՝ որոշում եմ․
1.Տրամադրել կառուցապատող Հովիկ Մարգարյանի կողմից Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մանուշյան փողոց 6 հասցեում գտնվող սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0197-0025 կադաստրային ծածկագրով հողամասում օժանդակ շինության կառուցման շահագործման թույլտվությունը /շահագործման թույլտվությունը կցվում է/:
2.Հովիկ Մարգարյանն Արտաշատի համայնքապետարանի 900415164244 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվության համար և 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ 900415151167 հաշվեհամարին շինության կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: