Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Հենրիկ Սեդրակյանի ներկայացուցիչ Գագիկ Եղիազարյանի 16.09.2025 թվականի ՃՀԱ/250/31603-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Հենրիկ Սեդրակյանին տրամադրել Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի Երկաթուղայինների փողոց 20/4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-059-0108-0099 կադաստրային ծածկագրով հողամասում ավտոտնակի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Հենրիկ Սեդրակյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: