Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով «ԱՐՏԱՇԱՏ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արև Սամուելյանի 30.07.2025 թվականի ՃՀԱ/243/26650-25 դիմումը՝ որոշում եմ․
1․«ԱՐՏԱՇԱՏ» ՍՊԸ-ին տրամադրել Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղի Մ․ Մաշտոցի փողոց 141/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-045-0129-0032 կադաստրային ծածկագրով հողամասում մրգային օղու արտադրամասի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.«ԱՐՏԱՇԱՏ» ՍՊԸ-ն պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: