Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ Օրենքի (21.06.2014թ.ՀՕ-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման պահանջներով, 2023թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Հովտաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Արևմտյան Կանի» ՍՊ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Նորամարգ-Հրազդանի ավազների հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման լրամշակված հայտի վերաբերյալ հանրային քննարկումները (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքէջում (www.mnp.am), ՇՄ նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ–ում (հասցե՝ ք.Երևան, Բյուզանդի 1/3, հեռ. 011-22-02-18, էլ. հասցե՝ envexpertise@env.am), Արտաշատի և Մասիսի համայնքապետարաններում, համապատասխանաբար՝ www.artashat.am և www.masiscity.am կայքէջերում, Հովտաշեն և Նորամարգ բնակավայրերի վարչական վարչական ղեկավարների նստավայրերում, ինչպես «Արևմտյան Կանի» ՍՊ ընկերությունում (հեռ. 093860339, էլ հասցե՝ artak78@yandex.com): Ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացվել ինչպես բանավոր՝ լսումների ընթացքում, այնպես էլ գրավոր՝ այն հասցեագրելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ–ի, Արտաշատի և Մասիսի համայնքապետարանների պաշտոնական կայք էջերին կամ Ընկերության՝ կայք էջին։ |