Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» թիվ 88 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 147835 /ծածկագիր՝ 03061ZR3MGJZ/ հիմք ընդունելով Արարատի մարզի Մրգավան համայնքի ավագանու 2015 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ-4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագիծը հաստատելու մասին» թիվ 14-Ն, Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 06-ի N224-Ն որոշումները, ՀՀ Քաղաքաղաշինության կոմիտեի նախագահի 09/03/2023թ․01/11․1/2628-2023 և Արարատի մարզպետի 10/03/2023թ․ 01/01316-2023 գրությունները և ուսումնասիրելով Ժ․Ղադիմյանի 04/03/2024թ․ թվականի թիվ Ք-3638 դիմումը՝ որոշում եմ․
1.Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի Գ․Նժդեհի փողոց 36 հասցեում գտնվող 03-061-0039-0004 կադաստրային ծածկագրով 0,14546հա մակերեսով /ըստ կազմված հատակագծի/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակության, 289,7քմ ավտոտնակների նպատակային նշանակությունը փոփոխել հասարակական նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը որպես առևտրի սրահ։
2.Ժ․Ղադիմյանը հողամասի և շինությունների գործառնական նշանակության փոփոխության համար Արտաշատի համայնքապետարանի 900415004283 հաշվեհամարին վճարել է ընդամենը՝ 262370 /երկու հարյուր վաթսուներկու հազար երեք հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ, որից՝ յուրաքանչուր 1քմ մակերեսով շինության համար 300 ՀՀ դրամ /289,7քմ x 300դրամ= 86910 ՀՀ դրամ/, յուրաքանչուր 1քմ մակերեսով հողամասի համար 100 ՀՀ դրամ /1454,6քմ x 100դրամ= 145460ՀՀ դրամ/ և միանվագ վճար՝ 30 000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ:
3․0,14546 հա մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ։
4 Նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
5․Արտաշատ համայնքի Մրգավան գյուղում գտնվող, Ժորժիկ Ղադիմյանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող 03-061-0039-0004 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ համայնք գյուղ Մրգավան, Գ․Նժդեհի փողոց, 36 հողամաս։
6․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Ժ․Ղադիմյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
7.Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար՝ Կ.Պողոսյանին:
8․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։