Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Ռուբեն Մուրադյանի ներկայացուցիչ՝ Գագիկ Եղիազարյանի 14.07.2025 թվականի թիվ ՇԹԴ/250/13471-25 դիմումը, որոշում եմ․
1.Խաչիկ Մուրադյանին, Արսեն Մուրադյանին, Մայա Կարապետյանին և Ռուբեն Մուրադյանին տրամադրել Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի 12-րդ փողոց 14 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 03-059-0014-0018 կադաստրային ծածկագրով հողամասում՝ բնակելի տուն և ավտոտնակի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2.Ռուբեն Մուրադյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: