ԿԱՌԼԵՆ ՍԱՄՎԵԼԻ ՄԿՐՏՉՅԱՆ
Ծնվել է 1986 թվականի դեկտեմբերի 21-ին, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում:
2004-2006 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում՝ որպես ջոկի հրամանատար:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2003 թվականին ավարտել է Արտաշատ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցը:
2004-2011 թթ. սովորել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Հոգեբանության և սոցիալական մանկավարժության» ֆակուլտետը, ստացել է մանկավարժության բակալավրի աստիճան:
2020-2022 թթ. սովորել է Երևանի Մ. Խորենացու անվան համալսարանում՝ «Իրավագիտություն՝ քաղաքացիական իրավունք և դատավարություն» մասնագիտությամբ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2008-2009 թթ. աշխատել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հաստատությունում՝ որպես ՔԿՀ ԱԱՀ 2-րդ կարգի մասնագետ:
2009-2011 թթ. աշխատել է «Սանարե ֆարմ» ՍՊԸ-ում:
2012-2015 թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ ՌԴ-ում:
2016-2019 թթ. աշխատել է «Սանարե ֆարմ» ՍՊԸ-ում:
2019-2020 թթ. եղել է Արարատի մարզպետի խորհրդականը:
2020-2021 թթ աշխատել է «Արտաշատ» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն:
2021 թվականի հոկտեմբերի 7-ին վարչապետի որոշմամբ նշանակվել է Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
2021թ. դեկտեմբերի 5-ի Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններից հետո ստանձնել է համայնքի ղեկավարի լիազորությունները:
Աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է պատվոգրերի և շնորհակալագրերի:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի 2 որդի և մեկ դուստր: |