Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետի 2024 թվականի հոկտեմբերի 07-ի N 01//0622-2024 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1․Ուժը կորցրած ճանաչել Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի վարչական տարածքում վճարային տերմինալներ տեղադրելու նպատակով հողամասեր առանձնացնելու և դրանք oգտագործման տրամադրելու մասին» N 260-Լ որոշումը։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|