Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N1 հավելվածի 2-րդ մասի պահանջները, հաշվի առնելով քաղաքացի Սարգիս Սարգսյանի դիմումը (Ք-5630, 16.04.2024թ.) և ՀՀ Արարատի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի 06.06.2024թ. թիվ 3/1 արձանագրությունը՝ որոշում եմ.
1.Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղում գտնվող, Սարգիս Սարգսյանին և Էլմիրա Առուստամյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, 03-038-0230-0001 կադաստրային ծածկագրով 0,41 հա հողամասը բարձրարժեք՝ բազմամյա տնկարկ (կորիզավոր) հողատեսքից փոխադրել ավելի ցածրարժեք՝ վարելահող հողատեսքի։
2.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։